Ղազախստանում Անռիվան ներկայացրեց Հայաստանը , որպես զբոսաշրջային ուղղություն

2019 թվականի հոկտեմբերի 22-26-ին Անռիվա Տուր ընկերության ներկայացուցիչները՝  տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի ղեկավարությամբ , Ղազախստանում էին։ Այցի նպատակն էր՝ ներկայացնել Հայաստանը , որպես զբոսաշրջային ուղղություն՝ իր նոր առաջարկներով և գրավչությամբ։

 

Ղազախական կողմի հրավերով, Անռիվա Տուրի կողմից նախաձեռնած  ներկայացուցչական հավաքին մանրամասն ներկայացվել է մեր երկրում ընկերության առաջարկած ծառայությունների մասին, որի շրջանակը բավականին լայն է։ Խոսվել է ինչպես  ավիացիոն ոլորտում նորարարությունների, այնպես էլ  տեղական արտադրանքը խթանելու նոր ուղիների ու ծրագրերի մասին։ Գործընկերներին առաջարկվել է ուսումնասիրել հայկական արտադրությունն արտահանելու և տեղական ապրանքանիշը ղազախական շուկայում սպառելու հնարավոր տարբերակները , որն իհարկե խթան կհանդիսանա մեր երկրի տնտեսության զարգացման համար։ 

 

Հարցին, թե որքանո՞վ է  Հայաստանը, որպես զբոսաշրջանի ուղղություն  գրավիչ հյուրերի համար եւ ինչպե՞ս է ընկերությունը սպասարկում իր հյուրերին, հնչել է սպառիչ և համոզիչ պատասխան՝ լիարժեք և հավուր պատշաճի։

 

 

Հատուկ շեշտվել են ծառայությունների այն տեսակները , որոնք այսօր արդիական են և հետաքրքրական մեր երկիր ժամանող հյուրերի համար։

 

 Այցի ընթացքում  Անռիվա Տուր ընկերության  տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի ղեկավարած թիմը հանդիպել է նաեւ Ղազախստանի Նուր-Սուլթան (Աստանա) և Ալմաթա քաղաքներում տեղակայված    դիվանագիտական կառույցների,  տուրիստական ոլորտում խոշոր ներկայացուցիչների և այլ գործարարների հետ։

  Առաջին անգամ նման մակարդակով կազմակերպված հանդիպումը ստեղծել  է ամուր հարթակ երկուստեք հարաբերությունները զարգացնելու հարցում ։ Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին կտեղեկացնենք ավելի ուշ։