Եկան, տեսան, հիացան․․․

Հոկտեմբերի 9-ին Երեւանի Զվարթնոց միջազգային օդանավակայան ժամանեցին Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աշխատակիցները։ Վերջիններն առաջին անգամ էին մեր երկրում՝ նպատակն էր բացահայտել   ու ճանաչել Հայաստանը։ Հիմնադրամի աշխատակիցների՝ առաջին պատմական  այցը, նրանց 7-օրյա հանգիստը կազմակերպել էր Անռիվա Տուրը։ 

Հենց օդանավակայանում Անռիվա ընկերության ներկայացուցիչների կողմից կազմակերպվեց նրանց դիմավորման արարողությունը։ Հյուրերը տպավորված էին․ նույնիսկ անկեղծացան․ առաջին անգամն է , որ իրենց նման ջերմ ու հաճելի ձևով են ընդունում որեւէ երկրում։

Այցի հաջորդ առավոտյան արդեն նրանք բացահայտեցին Երեւանը։ Սիթի տուրի ընթացքում եղան Կասկադում։

Անցնելով Երևանյան հին և նոր փողոցներով մեր հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Անռիվայի հմուտ գիդը  ներկայացրեց համալիրի կարևորությունն ու Հայոց Ցեղասպանության պատմությունը։

Տպավորված լսածով հիմնադրամի աշխատակազմը հարգանքի տուրք մատուցեց, սրբադասված զոհերի հիշատակին։   

Մեր հյուրերի հաջորդ կանգառը Հայաստանի պատմության թանգարանում էր։ Երեկոյան արդեն նրանց սպասվում էր տոնական ընթրիք՝ հագեցած շոու-ծրագրով,  հայկական պարային համարներով, երգ-երաժշտությամբ։

 Այցի հաջորդ օրը   Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի և Անռիվա Տուր-ի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի ուղեկցությամբ  «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աշխատակազմը այցելեց Էջմիածին։ Այստեղ  նրանց  ընդունեց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հայրապետին ներկայացվեց, որ այցը կազմակերպվել է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Պորտուգալիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում։ Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին` Նորին Սրբությունը բարձր   գնահատեց հիմնադրամի առաքելությունը եւ այն օգտաշատ աշխատանքը, որ   իրականացվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում: Այնուհետ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց  ներկաների հարցերին Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների փոխհարաբերությունների վերաբերյալ: Հիմնադրամի աշխատակիցներն իրենց հերթին Վեհափառ Հայրապետին հրավիրեցին Պորտուգալիա:

Հանդիպմանը հաջորդեց էքսկուրս Էջմիածնի թանգարանում։

 

Պորտուգալիայի Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի պատվիրակությունը եւ Անռիվա ընկերության գլխավոր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը հյուրընկալվեցին նաև Հայաստանի խորհրդարանում, որտեղ մեր բացառիկ հյուրերի համար կազմակերպվեց հատուկ էքսկուրսիա  Արսեն Ջուլֆալակյանի կողմից:

  Մեր հյուրերի հաջորդ կանգառը՝ Գառնիի հեթանոսական տաճարն էր, որը տեսնելուց հետո նրանք ուղեւորվեցին դեպի   Գեղարդի վանական համալիր։  Զմայվեցին նաև Խոսրովի արգելոցի գեղեցկությամբ։ Նույն օրը երեկոյան Մեգերյան կարպետում Հայկական ավանդական երգ ու պարի ուղեկցությամբ նրանք մասնակցեցին հատուկ կազմակերպաված ընթրիքին։

 Հաջորդիվ մեր հյուրերի ուշադրության կենտրոնում Խոր Վիրապ վանական համալիրն էր։ Ըստ ավանդության՝ հայերի՝ քրիստոնեությունը ընդունելու գործընթացը սկսվել է հենց այստեղից։ Անցնելով Արարատյան դաշտավայրը նրանք եղան նաև  Նորավանքի զարմանահրաշ վանական համալիրում։ Չնայած հագեցած օրվան, մեր հյուրերը վերադառնալով Երևան  եղան նաեւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Բացառիկ էքսկուրս․ Անռիվա Տուր-ի կողմից։  

 

Այցը շարունակվեց արդեն Ծաղկաձորում։ 

Հայաստանի հայտնի այս հանգստյան գոտին, մեծ պահանջարկ է վայելում զբոսաշրջիկների մոտ։

Հատկապես աշնանն այստեղ բնությունը սկսում է շուրջբոլորը ներկել գունապնակի ամենավառ երանգներով։  

Անցնելով Կոտայքի մարզով նրանք հայտնվեցին Գեղարքունիքի մարզում՝  Կապուտաչյա գեղեցկուհու ափին։ Այստեղ էլ նրանց սպասվում էր հերթական անակնկալը՝  նավարկություն Սևանա Լճում։

 

Ճանապարհը մեր հյուրերին ուղղորդեց դեպի Տավուշի մարզ՝   Դիլիջան քաղաք։ 

Քաղաքում շրջայցից հետո նրանք այցելեցին նաեւ Հաղպատ վանական համալիր, ապա վերադարձան կրկին Երևան։  

7-օրյա այցելության վերջին օրը մեր հյուրերն այցելեցին Մատենադարան ուշ գիշերով արդեն վերադարձան իրենց երկիր, տպավորված և հիացած Հայաստանով։

Մեկնեցին՝ խոստանաալով՝ կրկին վերադառնալ ։