Մատչելի փաթեթները` ծուղակ

Տուրիստական մատչելի փաթեթները ծուղակ` հանգիստն արտերկրում անցկացնել ցանկացողների համար: Վերջին ամիսներին տուրիստական որոշ գործակալությունների զոհ դարձած քաղաքացիները համացանցում աղմուկ բարձրացրեցին ու որոշեցին պայքարել երևույթի դեմ: Ապահովագրական մեխանիզմներ, բանկային երաշխիքներ թե լիցենզավորում. կարեւոր չէ թե ինչ տարբերակով: Փորձագետներն առաջարկում են, որ պետությունը մեծացնի վերահսկողությունը ոլորտում եվ դաշտից դուրս մղի անբարեխիղճ ընկերություններին: