Դոմինիկյան Հանրապետության զբոսավարները՝ կովկասում

2019 թվականի հուլիսի 19-25-ը Հայաստանն ու  Վրաստանը  ճանաչելու նպատակով տարածաշրջան էին ժամանել Դոմինիկյան Հանրապետության զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Սա բացառիկ հնարավորություն էր բացահայտել Կովկասն իր ամբողջ գեղեցկությամբ, զբոսնել Երևանում և Թբիլիսիում, շրջայց կատարել Կովկասյան լեռներով և Մետաքսի ճանապարհներով, ծանոթանալ հայկական ազգային խոհանոցին և վրացական բազմաձայն երգին:

    ԱՆՌԻՎԱ-ն ստանձնելով մեծ պատասխանատվություն իրականացրեց ամբողջ ուղևորության հարմարավետ և հաճելի իրականացումը։ 

  Այցի առաջին օրը՝ հուլիսի 20-ին, մեր հյուրերին սպասվում էր բացառիկ էքսկուրս մայրաքաղաքում։ 

Քաղաքի հին ու պատմական, նոր ու ժամանակակից հատվածներին ծանոթանալուց զատ մեր հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունք, հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

 

Տպավորված մեր վարդագույն մայրաքաղաքի հետաքրքրական վայրերով նրանց օրն ավարտվեց ընթրիքով, որի ընթացքում վերջինները ճաշակեցին հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստները։ 

 

Հաջորդ առավոտյան արդեն, Դոմինիկյան Հանրապետությունից ժամանած մեր հյուրերին սպասվում էր ուղեւորություն դեպի Գառնի և Գեղարդ։ Պատմամշակութային կոթողներ ,  որոնք ունեն  ճարտարապետական բացառիկ նշանակություն։ Առաջինը, որպես  հեթանոսական տաճար, երկրորդը՝, որպես հայ առաքելական քրիստոնեական եկեղեցաշինության գլուխգործոց։ 

 

Image result for geghard full hd

Հյուրերի համար նախատեսված ծրագրի հաջորդ անակնկալը՝ Սևանա լիճն էր։ 

Այստեղ նրանց համար կազմակերպվեց այցելություն դեպի Սևանավանք, նավարկություն։ Էքսկուրսիայի ընթացքում հմուտ և բանիմաց գիդը հյուրերին ներկայացրեց Սևանի՝ ինչպես պատմական անցյալը, այնպես  էլ առասպելական գաղտնիքները ։  Օրվա  կեսին  նրանք ուղևորվեցին դեպի Դիլիջան։  

Հյուրերի հաջորդ կանգառը Վանաձորն էր։ Քաղաքին ծանոթանալուց հետո, նրանց սպասվում էր նաեւ այցելություն Սանահինի վանական համալիր, ապա  Միկոյանի թանգարան ու Հաղպատի վանք։ 

 Երեկոյան արդեն զբոսավար-զբոսաշրջիկները Վրաստանի սահմանում էին, նրանց սպասում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իր հյուրընկալությամբ։