Նրանք բացահայտեցին մեր երկիրը

Հայաստանն աշխարհում այսօր ուրույն հետաքրքրություն ներկայացնող երկիր է։ Ասվածը փաստում է վիճակագրությունը՝ յուրաքանչյուր տարի մեր երկիր են ժամանում հազարավոր զբոսաշրջիկներ։ Հայկական լեռնաշխարհը բացահայտելուց զատ վերջիններն իրենց համար նաև  բացահայտում են մեր երկրի բարիքները, հիանում են, զարմանում, տպավորված վերադառնում ՝ նորից հետ գալու ցանկությամբ։

 

 Օրերս ԱՆՌԻՎԱ ընկերության միջոցով մեր երկիր էին ժամանել Կանադացի մի խումբ զբոսաշրջիկներ։ Աշխարհագրական քատրեզի վրա մեկ կետի չափ ունեցող մեր երկիրը զարմացրել էր իր բնությամբ, հուզել պատմությամբ, գրավել գեղատեսիլ վայրերով, հետաքրքրել պատամշակութային կոթողներով։  

  Մեր երկիր ժամանած հյուրերը 7 օրվա ծրագրով եղան նախ Կոտայքի մարզի համանուն գյուղում գտնվող Գառնիի հեթանոսական տաճարում, որի հիմնադրումը, ըստ Մովսես Խորենացու, վերագրվում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունուվ էլ այն կոչվել է։  Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։

  

Մեր հյուրերի հաջորդ կանգառը՝ Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին կառուցված Գեղարդի վանքն էր։ Միջնադարյան վանական այս համալիրում է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանական համալիրի կառուցման պաշտոնական տարբերակից զատ՝ գոյություն ունի ավանդական տեսակետ, որի համաձայն, մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշել էին թողնել աշխարհիկ կյանքը և ձորի մեջ տաճար կառուցել։ Նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց։ Առավոտյան արթնանալով՝ տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին, և քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բացում են մի տաճար, որտեղ էլ կնքում են իրենց կյանքի մահկանացուն։

 

 Կանադացիների համար բացահայտում էր Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Սիթի տուրը հնարավորություն տվեց նրանց ծանոթանալ տեղի հյուրընկալ վայրերին, բացահայտել մեր վարդագույն մայրաքաղաքի առավել հետաքրքրական վայրերը։


 

<div class=

 

 

 

 

 

 

 Դե իհարկե այցն ամփոփվեց Ծիծեռնակաբերդի համալիրում, որտեղ վերջինները հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության  զոհերի՝ Սրբադասված մեր հայրենակիցների հիշատակը։

 

  

 

 Քրիստոնեությունն աշխարհում առաջիններից մեկն ընդունած մեր երկիր ժամանած հյուրերին իհարկե հետաքրքրում էր, թե որտեղ է պահվել Գրիգոր Լուսավորիչը։  Արաքս գետի ձախ կողմում, Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ ) է գտնվում  Խոր վիրապի վանք  ճարտարապետական հուշարձանը, որի կառուցումը թվագրվում է  17-րդ դարին։ 

  

 

 Եւս մեկ կանգառ էլ նրանց սպասվում էր 13-ից 14-րդ դարերում կառուցված Նորավանքի վանական համալիրում։  Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։

 

 

 

 Արենիում գինու համտեսից հետո, մեր հյուրերին սպասվում էր նաեւ ճանաչողական էքսկուրս։

 

 

 Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»: Մեր հյուրերից շատերը հայտնվելով Օշականում ևս բացականչեցին «Երանի մեր աչքերին»: Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Քասաղ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր։ Գյուղի կենտրոնում գտնվող «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ Բլրի գագաթին պեղվել է մ.թ.ա. 6-5-րդ դարերի 0,25 հա տարածքով քառանկյուն ամրոց։ 2,5-2,65 մ հաստությամբ արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով, ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում (բաժանված է հյուսիսից-հարավ անցնող միջնապատով) կան նկուղային և բնակելի մի շարք շինություններ։ Բլրի հյուսիսային լանջին և ստորոտին մ.թ.ա. 7-րդ դարում հիմնված պալատական 5 համալիրներից ներկայումս պեղված է առաջինը և երկրորդի մի մասը՝ բաղկացած 40 սենյակներից, սրահներից և տաճարներից։ Պեղումների ընթացքում գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և այլ 100-ից ավելի արձաններ։ Այցելությունն ավարտվեց  Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի այցելությամբ, որտեղ ամփոփված է Հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի աճյունը։

 

  Դե մեր կապուտաչյա Գեղեցկուհուն տեսնելու ցանկությունն էլ բավականին մեծ էր։ Այստեղ էլ մեր երկիր ժամանած հյուրերը ծանոթացան Սեւանի պատմությանը, եղան թերակղզում, այցելեցին Սևանավանք։

Armenia with ANRIVA TOUR-ի լուսանկարը:

  Այցի վերջին օրերն առավել հագեցած էին․ այցելություն Դիլիջան և Լոռու մարզ։

Հաղպատ և Սանահին վանական համալիր։

  

 Armenia with ANRIVA TOUR-Õ« լուսանկարը:

 Հայաստան այցից հետո Կանադացի արկածասեր զբոսաշրջիկներն ուղևորվեցին Վրաստան, բացահայտելու նաև այդ երկրի հետաքրքիր վայրերը։