Հայ լրագրողների «անհավանական արկածները» Շարմ Էլ Շեյխում

2019 թվականի գարնանը, եգիպտական «AIR CAIRO» ավիաընկերությունը եւ Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» տուրօպերատորը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար համատեղ կազմակերպել էին հատուկ ճանաչողական-տեղեկատվական այց դեպի Եգիպտոսի ամենահայտնի հանգստավայրերից մեկը՝ Շարմ Էլ Շեյխ։ 
 
 
 
 
 Անապատային այս  քաղաքը  բավականին կարճ ժամանակահատվածում վերածվել է տուրիստական ամենաբազմամարդ քաղաքներից մեկի՝ չնայած այն հանգամանքին, որ այնտեղ գրանցված բնակիչներ չկան: Քաղաք, որտեղ լավագույն հանգիստ եւ ժամանց անցկացնելու համար ստեղծվել են բոլոր պայմանները:  Ճանաչողական այցի ընթացքում լրագրողները ծանոթացան Շարմ Էլ Շեյխում հանգստյան համար առաջարկվող հնարավորություններին՝ այցելեցին 5 հյուրանոց՝ «Reef Oasis Blue Bay», «Savoy», «Baron Resort», «Barcelo Tiran» եւ «Aurora oriental resort»: