Ծանոթանում են Շարմ Էլ Շեյխի լավագույն հյուրանոցներին

 ԱՆՌԻՎԱ_ՏՈՒՐ-ի և  Air_Cairo-յի կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 1-8-ը տուր ոլորտի աշխատակիցները ծանոթանում են Շարմ Էլ Շեյխի լավագույն հյուրանոցներին:

 

Որպես Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում՝ Անռիվա-Տուրը տարիներ շարունակ կազմակերպում է ճանաչողական այցելություններ տուրիստական ոլորտի մասնագետների համար դեպի Եգիպտոս։ Մենք կարևորում ենք, որպեսզի մեր ենթագործակալները լավածանոթ լինեն Եգիպտոսի ուղղությանն ու հանգստավայրերին, տիրապետեն հյուրանոցների հնարավորություններին, էքսկուրսիոն ծրագրերին։ Սա կարևոր է, որպեսզի տուր-մենեջերը կարողանա ճիշտ և գրագետ առաջարկ ներկայացնել Եգիպտոսում հանգստանալ ցանկացող զբոսաշրջիկին։ Մեկ շաբաթվա ընթացքում տուր-մենեջերները կայցելեն գրեթե 3 տասնյակ հյուրանոցներ, կմասնակցեն տարբեր էքսկուրսիոն ծրագրերի՝ բացահայտելով Եգիպտոսում հանգստի բոլոր առավելությունները։

 

Ի դեպ օրերս Ճանաչողական այցի ընթացքում, տուր ոլորտի ներկայացուցիչների համար  Air_Cairo ավիաընկերությունը և  ԱՆՌԻՎԱ  ՏՈՒՐ-ը կազմակերպել էին  սաֆարի տուր։
Անմոռանալի  զգացողություներ, թեյախմություն բեդուինների հետ,  զբոսանք ուղտերով և հրաշալի երեկո արաբական ոճով․․․