Բարի Գալուստ Հայաստան (VIDEO Մաս 2)

Հայաստանում էին   Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աշխատակիցները։

Վերջիններն առաջին անգամ էին մեր երկրում՝ նպատակն էր բացահայտել   ու ճանաչել Հայաստանը։   Պատվիրակությունը եւ Անռիվա ընկերության գլխավոր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը  հյուրընկալվեցին Հայաստանի խորհրդարանում, որտեղ մեր բացառիկ հյուրերի համար կազմակերպվեց հատուկ էքսկուրսիա  Արսեն Ջուլֆալակյանի կողմից:

  Մեր հյուրերի հաջորդ կանգառը՝ Գառնիի հեթանոսական տաճարն էր, որը տեսնելուց հետո նրանք ուղեւորվեցին դեպի   Գեղարդի վանական համալիր։  Զմայվեցին նաև Խոսրովի արգելոցի գեղեցկությամբ։  Չնայած հագեցած օրվան, մեր հյուրերը վերադառնալով Երևան  եղան նաեւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Բացառիկ էքսկուրս․ Անռիվա Տուր-ի կողմից։